National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.10.2022
Օրենսդրական փաթեթ՝ ուղղված փաստաբանական համակարգի բարելավմանը
1 / 2

ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ ««Փաստաբանության մասին» օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն   ուղղված է փաստաբանական համակարգի բարելավմանը, ինչը պայմանավորված է մարդու իրավունքների պատճաշ ապահովման եւ պաշտպանության բնագավառում փաստաբանության առանցքային դերով եւ իրավաբանական որակյալ օգնություն ստանալու իրավունքի ապահովմանն ուղղված կառուցակարգերի կատարելագործման հրամայականով:

Օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարման կառուցվածքը, առաջարկվում է ընդլայնել փաստաբանական խորհրդի լիազորությունները, սահմանել կարգավորումներ, որոնց միջոցով հնարավորություն կլինի ձեւավորել նոր մարմիններ: Այդ մարմինների թվում կարող է ստեղծվել նաեւ կարգապահական հանձնաժողով:

Գրիգոր Մինասյանի խոսքով՝ ավելացվում են նորմեր, որոնք ապահովելու են ղեկավար կազմում գտնվող փաստաբանների քաղաքական չեզոքությունը, երբ նրանք հանդես են գալիս որպես այդ մարմնի ներկայացուցիչներ:

Փոխնախարարը նշել է, որ շահագրգիռ քննարկումների շնորհիվ ստացված առաջարկների արդյունքում փաթեթը լրամշակվել է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:

Ազգային ժողովն օրենսդրական փաթեթը քննարկել է հոկտեմբերի 4-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am